ԾՐԱԳՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ

Մշակույթ, Ինքնություն, Պետականություն

Համախմբվենք ու պաշտպանենք մեր ինքնությունը

Հայաստանի ու Արցախի մի շարք մշակութային, հասարակական, հոգեւր գործիչներ համախմբվել և նախաձեռնել են Արցախի Ս․ Հակոբավանքի վերկանգնումը։
Ինչո՞ւ է կարեւոր վանքի վերականգնումը հենց այսօր։
Առաջին հերթին որովհետև վանքի զորությունն անհրաժեշտ է հայ մարդուն հայոց պատմության այս դժվարին օրերին, որովհետև Ս. Հակոբավանքի սրբությունը ոգեղեն պայքարի, հայի կրոնական և ազգային ինքնության հիմքն է, այն, ինչը պահպանելու համար հարկ է գոտեպնդվել և միաժամանակ այն, ինչը ուժ և կորով է հաղորդում պայքարի ելած հային։


2020թ․ պատերազմի և դրան հետեւած արցախյան տարածքների օկուպացիայի արդյունքում հայկական մշակութային 90 կոթող ոչնչացվել, վնասվել կամ ենթարկվում են ձեւափոխման Ադրբեջանի կողմից։ Հարյուրավոր հուշարձաններ վտանգված են, քանի որ գտնվում են օկուպացիայի մեջ։ Արդեն հրապարակումներ կան ադրբեջանական մամուլում, որտեղ սկսել են «հիմնավորումներ» ստեղծել Ս․ Հակոբավանքի յուրացման համար։ Ուստի այսօր Ս. Հակոբավանքը մարմնավորում է Արցախի պատմամշակութային ամբողջ ժառանգությունը, որը մեր հազարամյակների գոյության ու ինքնության ապացույցներից է մեր իսկ հողում։

Վանքի վերականգնման ճարտարապետական նախագիծն արդեն պատրաստ է․ հեղինակը բազմաթիվ եկեղեցիների, այդ թվում՝ Դադիվանքի վերականգնման նախագծերի հեղինակ Սամվել Այվազյանն է։
Անհրաժեշտ գումարն էլ հավաքվելու է աշխարհասփյուռ հայերի հանգանակություններով։ reArmenia հարթակում արդեն մեկնարկել է դրամահավաքը:
Այսօր յուրաքանչյուրս՝ որպես մեր մշակույթի ու պատմության ժառանգորդ, որպես հայկական պետականությունը զորացնելու պատրաստակամ հայ մարդ, կարող ենք մեր գործուն մասնակցությամբ համախմբվել կարեւոր գաղափարների շուրջ ու ոտքի հանել մեր ազգին, ամրացնել թուլացած պետության թիկունքը:
Ի դեպ՝ մեր ինքնության հայելին՝ մեր էպոսը, հետաքրքիր խորհրդանիշ է տալիս: Ծուռ Դավիթը Սասուն -պետության փառքը վերականգնելուց առաջ նախ վերակառուցում է Մարութավանքը. նախ հոգեւոր զարթոնք է ունենում, հետո՝ կարողանում է արժանանալ տիեզերական զենք ու զրահը կրելու իրավունքին ու հաղթել թշնամուն:

Այնպես, որ այսօր մեր պետականության զարթոնքին միանալու հնարավորություն ունենք յուրաքանչյուրս: Բազմաթիվ կազմակերպություններ ու անհատներ արդեն միացել են. Միացե՛ք եւ դուք:

Հենց այդ նպատակով մի շարք կազմակերպություններ, գիտնականներ, մտավորականներ, մտահոգ անձիք համախմբվել են կարեւոր այս գաղափարի շուրջ՝ վերականգնել Արցախի Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղի Ս. Հակոբավանքը, ինչը կարևոր ուղերձ կդառնա աշխարհի բոլոր կողմերում ապրող հայերի համար։ Ս. Հակոբավանքի վերականգնումը նաև կխթանի Արցախի մշակութային, հոգեւոր, տնտեսական և զբոսաշրջային ոլորտների զարգացմանը։

ՕՐԱԿԱՐԳ

ՀԱՄԱԺՈՂՈՎ
Ս. ՀԱԿՈԲԱՎԱՆՔԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ
ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ

26.09․2022
ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ


ԱՌԱՋԻՆ ԲԱԺԻՆ

———————————————————————

Քննարկվող թեմաներ`
• Ս. Հակոբավանքի ճարտարապետական կառույցը եւ նրա վերականգնումը
• Սուրբ Հակոբ Մծբնեցի հայրապետը
• Ուխտագնացություն դեպի Ս. Հակոբավանք

ԵՐԿՐՈՐԴ ԲԱԺԻՆ

———————————————————————

Քննարկվող թեմաներ`
• Հակոբավանքը որպես հոգեւոր եւ
կրթամշակութային օջախ,
• Քոլատակ գյուղի եւ հարակից համայնքների զարգացումը
• Զբոսաշրջություն եւ ենթակառուցվածքներ


ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

10.00 -10.50

———————————————————————

Մասնակիցների գրանցում, ուխտագնացների
գրանցում։

11.00 - 11.10

———————————————————————

Օրհնության եւ բացման խոսք
Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես
եպիսկոպոս Աբրահամյան

11.10 - 11.20

———————————————————————

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից օրհնության խոսք
Հոգեշնորհ Տեր Գարեգին վարդապետ Համբարձումյան
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արցախի հոգեւոր-մշակութային
ժառանգության պահպանության գրասենյակի տնօրե

11.20 - 11.45

———————————————————————

Ս. Հակոբավանքի վերականգման նախագծի ներկայացում՝
տեսասահիկով
Գևորգ Պողոսյան, «ռեԱրմենիա» հարթակ

11.45 - 12.00

———————————————————————

Ս. Հակոբավանքի վերականգման նախագծի ներկայացում տեսասահիկով
Ճարտարապետ - վերականգնող Սամվել Այվազյան

12.00 - 12.40

———————————————————————

Լիլիթ Սիմոնյանի «Սուրբ Հակոբ Մծբնա հայրապետի հիշատակը հայոց մեջ» գրքի
շնորհանդես
տեսանյութի ցուցադրում

• Լիլիթ Սիմոնյան՝ գրքի հեղինակ, պ․գ․թ․, ազգագրագետ, հոգեբան, կոմպոզիտոր
• Կարեն Հովհաննիսյան` գրքի խմբագիր, պ․գ․թ․, ազգագրագետ,
• Ալեքսան Հակոբյան` պատմական գիտությունների դոկտոր։

Հարց ու պատասխան

12.40 - 12.50

———————————————————————

Ս. Հակոբավանքի վերաբերյալ տեսանյութի
ցուցադրություն

12.50 - 13:30

———————————————————————

քննարկում` «Ուխտագնացություն դեպի Ս. Հակոբավանք»

Մասնակիցներ`

• Արժանապատիվ Տեր Առնակ քահանա Հարությունյան՝
Երեւանի Ս․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու խորհրդակատար
• Լիլիթ Սիմոնյան՝ պ․գ․թ․, ազգագրագետ, հոգեբան, կոմպոզիտոր
• Անգելինա Ալեքսանյան՝ պատմաբան
Վարող` Նոյեմի Անդրեասյան

Հարց ու պատասխան

13.30 - 14.00

———————————————————————

Սուրճի ընդմիջում

14.00 - 14.40

———————————————————————

Քննարկում «Ս. Հակոբավանքի` որպես հոգեւոր,
կրթամշակութային օջախի,
վերականգման հիմնական ուղղությունները»

Մասնակիցներ`

• Հոգեշնորհ Տեր Գարեգին վարդապետ Համբարձումյան՝
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արցախի հոգեւոր-մշակութային
ժառանգության պահպանության գրասենյակի տնօրեն
• Հոգեշնորհ Տեր Ասողիկ աբեղա Կարապետյան՝ Մայր Աթոռ
Սուրբ Էջմիածնի արխիվի և թանգարանների տնօրեն
արդան Խաչատրյան` կրոնագետ, փիլիսոփա,
• Վարող` Սիլվա Պետրոսյան «Արևահովիտ» հարթակ, փ․գ․թ

Հարց ու պատասխան

14.40 - 15.20

———————————————————————

Քննարկում համայնքի զարգացման ծրագրի մասին

Մասնակիցներ`

• Հայկ Խանումյան ` ԱՀ տարածքային կառավարման
և ենթակառուցվածքների նախարար,
• Արտակ Գրիգորյան` «ռեԱրմենիա» համագործակցության
հարթակի գործառնական տնօրեն,
• Կարապետ Թոմիկյան` «Դեպի համայնք» ՀԿ հիմնադիր,
Վարող` Գևորգ Պողոսյան` «ռեԱրմենիա»
համագործակցության հարթակի տնօրեն

Հարց ու պատասխան

15.20 - 15.40

———————————————————————

ելույթներ եւ առաջարկներ ներկաներից

15.40 - 15:50

———————————————————————

եզրափակիչ խոսք, ցանցային համագործակցության
հրավեր - Վանո Դադոյան` «Արևահովիտ» հարթակի
հիմնադիր

16:00

———————————————————————

Օրհնության ու ամփոփիչ խոսք

Սիրելի՛ մասնակից,

Համաժողովի ընթացքում ու ավարտին կարող եք մոտենալ կամավորներին եւ գրանցվել ուխտագնացություններին մասնակցելու համար։