ՀԱԿՈԲԱՎԱՆՔ

Գալիք հաղթանակի խորհրդանիշը

7-րդ դարի վանական համալիր,

կաթողիկոսանիստ

Հայկական ամենահին վանական համալիրներից մեկը՝ սուրբ Հակոբավանքը, Արցախում մեր հոգևոր, մշակութային և կրթական կենտրոնը լինելով հանդերձ՝ 3 դար չի նորոգվել և կանգնած է փլուզման եզրին։

Սպառնացող

վտանգը

ՀԱԿՈԲԱՎԱՆՔԻՆ ԱՅՍՕՐ ՇԱՏ ԱՎԵԼԻ ԼՈՒՐՋ ՎՏԱՆԳ Է ՍՊԱՌՆՈՒՄ…
 
Ադրբեջանցիները սկսել են մեր տարածքում գտնվող Հակոբավանքի յուրացման գործընթացը։ Վիքիպեդիայում Հակոբավանքն արդեն ներկայացնում են իբրև աղվանական, իրենց էլ՝ որպես աղվանների հետնորդներ։

Ադրբեջանը հսկայական գումարներ է ծախսում հայկական պատմամշակութային օբյեկտները վերացնելու կամ յուրացնելու համար:

Ինչպես գիտեք՝ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը սկսել է վերացնել իր վերահսկողության տակ անցած 1500 հայկական հուշարձան։ Արդյունքում՝ 90-ն արդեն ոչնչացվել կամ յուրացվել է, և նման գործողությունները շարունակվում են։

Ակնհայտ է, որ գտնվում ենք մշակութային թեժ պատերազմի կիզակետում, և մենք չենք կարող թույլ տալ նման կորուստներ։

Հակոբավանքի վերականգնումը


Այսօր Հակոբավանքի վերականգնումը մշակութային պատերազմի կարևորագույն ճակատամարտն է, ուստի՝ օր առաջ պիտի համախմբվենք։ 

Այս գործի շուրջ բացառիկ համագործակցություն է սկսվել ու արդեն միավորվել են շատ անհատներ և կազմակերպություններ։

  • Արցախի կառավարությունը նախաձեռնել է Հակոբավանքի վերականգնման գործընթացը
  • Արցախի հոգևոր թեմը Վրթանես Սրբազանի գլխավորությամբ 2022թ․ հայտարարել է Հակոբավանքի վերածննդի տարի։
  • Հուշարձանագետ Սամվել Կարապետյանի «Հայկական Ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը» իրականացնելու է նախագիծը
  • ՀՃՈՒՀ հիմնադրամի փոխտնօրեն Րաֆֆի Քորթոշյանը կազմակերպում է նախագծի իրականացման աշխատանքները։
  • «Մշակութային ժառանգությունը վերականգնող հայ ճարտարապետների ասոցիացիան» տրամադրել է մասնագիտական աջակցություն,
  • Ճարտարապետ Սամվել Այվազյանը տրամադրել է վանքի վերականգնման նախագիծը,
  • «Academy Films»-ը աջակցում է՝ Հակոբավանքի մասին տեսանյութեր նկարելով,
  • «Spring PR» և «Spell» ընկերությունները նախագծի մասին նյութերը հասանելի են դարձրել բոլորիս։ 
  • Սևակ Ասրյանը տրամադրել է հեղինակային լուսանկարներ Հակոբավանքից

Այս համագործակցության արդյունքում պատրաստ է արդեն Հակոբավանքի վերականգնման նախագիծը, հաշվարկված է բյուջեն և ձևավորված է իրականացնող թիմը։ Մնում է հաջողությամբ իրականացնենք դրամահավաքը։

Մեզանից յուրաքանչյուրը կարող է մասնակցել ու իր ներդրումն ունենալ դրամահավաքին։ Աջակցիր հիմա, որպեսզի լինես առաջիններից, ում նվիրատվությունը կկրկնապատկվի:

Քո նվիրատվությունը կկրկնապատկվի​

Արցախի կառավարությունը կկրկնապատկի հավաքված առաջին 40.000 դոլարը։

ԴԱՐՁԻ՛Ր ՔՈ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆԸ

«Հակոբավանքի վերածնունդը» նախագիծն արդեն մեկնարկել է։ Միացի՛ր մշակութային հաղթարշավին։

Մեկ համախմբում՝

երեք հաղթանակ

Հակոբավանքի վերականգնումը միաժամանակ երեք հաղթանակ է՝  մշակութային, հոգևոր, տնտեսական։

Ինքնության պաշտպանություն

Ադրբեջանը փորձում է ջնջել մեր ինքնության բոլոր ապացույցները՝ յուրացնելով ու ոչնչացնելով մեր մշակութային ժառանգությունն ու պատմական հիշողությունը։ Ուստի վերականգնելով Հակոբավանքը՝ մենք պաշտպանում ենք մեր ինքնությունը և մեր մշակութային ժառանգությունը ճանաչելի դարձնում ամբողջ աշխարհին՝ որպես համաշխարհային մշակույթի յուրովի մաս։

ՀոգԵՎոր կենտրոնի վերածնունդ

Արցախում այսօր շատ համայնքներ ունեն հոգևոր կենտրոնի կարիք։ Հակոբավանքը գտնվում է Քոլատակում։ Գյուղում և հարակից համայնքներում գործող ոչ մի եկեղեցի չկա։ Ուստի՝ Հակոբավանքի վերականգնմամբ համայնքների համար հնարավորություն կստեղծենք միավորվելու գործող եկեղեցիների շուրջ և կլուծենք բնակիչների հոգևոր անվտանգության խնդիրը։

Նոր տուրիստական ուղղություն

Հակոբավանքը Քոլատակ գյուղի հրաշքներից մեկն է։ Թավուտ անտառներով, գետերով ու ջրվեժներով հարուստ այս գյուղը թանգարան է բաց երկնքի տակ. Քոլատակի բարձունքին բազմած է Կաչաղակաբերդը, արևմուտքում՝ Կոշիկ Անապատն է՝ իշխանազունների դամբարանավայրը։ Գյուղը շրջապատում են Բերդաքար ամրոցը, Հավապտուկ վանքը, քարանձավը, Մատուռի, Զառունց տափեն եկեղեցիները, Ձիթհանքը և շատ այլ մշակութային կոթողներ։ Հակոբավանքի վերականգնմամբ կզարգանա նոր տուրիստական ուղղություն, կստեղծվեն նոր աշխատատեղեր, գյուղացիները հյուրատներ կբացեն՝ գրկաբաց ընդունելով այցելուներին, պատմելով Հակոբավանքի վերածննդի պատմությունը։

ՄԵՐ
ՎՏԱՆԳՎԱԾ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ

Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքականության արդյունքում հազարավոր հայկական վանքեր, եկեղեցիներ, գերեզմանատներ և մի շարք մշակութային կոթողներ ոչնչացվում են։ Այսկերպ նրանք փորձում են վերացնել մեր հիշողությունը և ջնջել մեր հետքը համաշխարհային պատմությունից։

Ադրբեջանն իր բյուջեից արդեն 1,2 միլիարդ դոլար ծախսել է Արցախի գրավյալ տարածքները լեգիտիմացնելու և հայկական մշակույթը վերացնելու համար։ Իսկ 2022 թ․-ին պատրաստվում է հատկացնել ևս 1,3 միլիարդ դոլար։

«Արցախի պատմական, կրոնական ու մշակութային հուշարձանների անհետացումը կնշանակի անդառնալի կորուստ մարդկության համար»։
Իոան
Սաուկա
ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ
Հակոբավանքը՝
գալիք հաղթանակի խորհրդանիշ

Մենք պարտվում ենք հողի վրա ընթացող պատերազմում, քանի որ առաջին հերթին պարտվում ենք մշակութային պատերազմում՝ վտանգելով մեր ինքնությունը։ Մեր միասնականության շնորհիվ Հակոբավանքը կվերածնվի և կդառնա մեր պայքարի ու հաղթանակի խորհրդանիշը։


Նվիրաբերելով հիմա՝  դու կերտում ես քո առաջին հաղթանակը ինքնության պաշտպանության համար ընթացող առաջին ճակատամարտում, մասնակիցն ես դառնում  այն ապագայի ստեղծմանը, որտեղ մեր սերունդները Հակոբավանք այցելելիս տալու են քո անունն ու օրհնելու են քեզ։   

«Հակոբավանքը դառնալու է մշակութային արժեքների համար պայքարի նոր խորհրդնիշներից մեկը»։

Արտակ
Բեգլարյան​
Մեր երազանքի
Հակոբավանքը

Մեր միասնականության շնորհիվ Հակոբավանքը կդառնա այնպիսին, ինչպիսին ժամանակին էր՝ կանգուն, գործող և հյուրընկալ։

Երեք փուլերով նախատեսվող աշխատանքները

  • Հակոբավանքի Հյուսիսային՝ սուրբ Աստվածածին եկեղեցու վերականգնում,
  • Արևելյան՝ սուրբ Նշան եկեղեցու վերականգնում,
  • Գավիթի և սյունասրահի վերականգնում։
Ընթացքը
  • Աշխատանքները իրականացվելու են վանքի կառուցման նախնական նյութերով (կրասվաղ, կոպտատաշ քարերի, սրբատաշ կրաքարերի օգտագործում, կղմինդրի օգտագործում՝ որպես ծածկանյութ և այլն)։ 
  • Պահպանվելու է Հակոբավանքի ամբողջական տեսքը՝ 7-րդ դարից մինչև մեզ հասած ժամանակներ։
  • Արձանագրվելու են դարերի ընթացքում վանական համալիրի կրած բոլոր փոփոխությունները։

Պատկերացրու՝ ի՜նչ եռուզեռ կսկսվի, երբ վանական համալիրը գործի. Արցախը նոր շունչ կառնի, Հակոբավանքը կդառնա մեր միասնականության ապացույցը, և Հակոբավանք գնալիս կժպտանք և կմտածենք. «Մեր շնորհիվ Հակոբավանքը վերածնվե՜ց»:

«Պատմական վանքերի վերանորոգումը սրբազան առաքելություն է։ Դա նորի կառուցում չէ, դա հաղորդակցում է մեր նախնիների հետ»:
Վրթանես
Սրբազան​
ՀԱԿՈԲԱՎԱՆՔԸ
ՔՈԼԱՏԱԿՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ
  • Չնայած Հակոբավանքի կիսաքանդ վիճակին՝ քոլատակցին շարունակում է այցելել վանք և աղոթել՝ սրտում ունենալով այն վերականգնելու երազանքը։    
  • Երբ քոլատակցուն հարցնում ես՝ ի՞նչ խնդիր ունի. լույսի՞, ջրի՞, անվտանգությա՞ն, խոսում է ոչ թե իր, այլ Հակոբավանքի վերականգնման և վանք բարձրանալու ճանապարհի մասին։

Շա՜տ պատմություններ են ամփոփված վանքում: Հիմա նոր պատմությունների ստեղծման ժամանակն է:

Ավելին
Հակոբավանքի մասին
  • Հակոբավանքը Մեծ Հայքում քրիստոնեություն տարածող և հրաշքներ գործող Հակոբ Մծբնեցու անունով է, որի աջը վանքում էր պահվում մինչև 19-րդ դարի վերջ։ 
  • Հակոբավանքի պատերի ներսում է հայտնաբերվել ամենահին թվագրված խաչքարի պատվանդանը (853 թ.)։ 
  • Վանական համալիրը դարեր շարունակ եղել է Արցախի կարևորագույն հոգևոր կենտրոններից մեկը՝  Դադիվանքի, Գանձասարի, Ամարասի և Գտչավանքի հետ միասին։ 
  • 13-րդ դարում եղել է կաթողիկոսների նստավայր։
  • Համալիրի տարածքում կան 40-ից ավել վիմագրեր, խաչքարեր, արձանագրություններ, ավելի քան երկու մետրանոց տապանաքարեր, որտեղ թաղված են Ոհանէս, Առըստակէս, Սիմէոն կաթողիկոսները և Սիմէոն, Վարդան եպիսկոպոսները։ 
  • Վանական համալիրի ճարտարապետական լուծումները բացահայտում են տարբեր շինանյութերի օգտագործման տեխնիկական հնարքներ։
  • Բացի այդ՝ վանական համալիրը հարուստ էր աշխարհիկ կառույցներով՝ գրատներով, մագաղաթյա ձեռագրեր պահող մատենադարանով, ուներ բուխարիներով տաքացվող բնակարաններ, մթերանոցներ, սեղանատուն, ախոռներ, պահակակետեր, ջրավազաններ և թոնիրներ։
  • Հիմա Հակոբավանքում մեր հոգևոր հայրերի տապանաքարերն են, իշխանների կանգնեցրած խաչքարերը, այնտեղ մեր անցյալն է և լուսավոր ապագան։

ԴԱՐՁԻ՛Ր ՔՈ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆԸ

«Հակոբավանքի վերածնունդը» նախագիծն արդեն մեկնարկել է։ Միացի՛ր մշակութային հաղթարշավին։

Հաճախ տրվող հարցեր (FAQ)

Առաջին հերթին, միավորվելով  Հակոբավանքի շուրջ՝ մենք տեր ենք կանգնում մեր մշակույթին և փրկում ենք հուշարձանը վերջնական ավիրումից։ Առանց չափազանցության՝ մենք մշակութային պատերազմի մեջ ենք և իրավունք չունենք նահաջնելու։ 

Վերականգնելով Հակոբավանքը՝ մենք կխթանենք Արցախի հոգևոր, մշակութային ու տնտեսական վերականգնմումը վերջին պատերազմից կրած կորուստներից հետո։

 

Ընդհանուր նախագիծը և, մասնավորապես, վերականգնման աշխատանքները վերահսկվելու և ուղղորդվելու են մի շարք համապատասխան հաստատությունների և կազմակերպությունների կողմից, ինչպիսիք են՝ Արցախի կառավարությունը, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը (RAA), Մշակութային ժառանգությունը վերականգնող հայ ճարտարապետների ասոցիացիան և Մշակութային և պատմական ժառանգության գիտական հետազոտությունների կենտրոնը։ Մի շարք միջազգային փորձագետներ, կմիանան մեր թիմին`ապահովելու վերակառուցման գործընթացի ընդհանուր որակը

Կան մի շարք տարբերակներ, որոնցով Դուք կարող եք աջակցել նախագծին և օգնել Հակոբավանքին վերագտնել իր նախկին հմայքը։ 

 

Նախ և առաջ, կարող եք բաժանորդագրվել մեր կայքին, որպեսզի ստանաք մեր շաբաթական տեղեկագրերը Հակոբավանքի պատմության և նախագծի ընթացքի վերաբերյալ։ 

 

Բացի այդ, կարող եք հետևել մեր էջերին  Facebook, Instagram և Twitter սոցիալական հարթակներում՝ նորություններին առաջինը ծանոթանալու համար:

 

Դուք կարող եք նվիրատվություն կատարել, որն աջակցության ամենապարզ տարբերակն է: Գումար չափը էական չէ։ 

 

Ի վերջո, կարող եք Ձեր ընկերներին և ծանոթներին պատմել Հակոբավանքի և դրա վերականգնման մասին ՝ նրանց հետ մեկ գավաթ սուրճ խմելիս կամ նախագծի մասին Ձեր սոցիալական էջերում հրապարակումներ կատարելով։ 

 

Ընտրությունը Ձերն է, պարզապես մի անտեսեք

Ներկայումս  շուրջ 90 հայկական մշակութային կոթողներ ոչնչացել կամ յուրացվել են Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախյան տարածքներում։ Վերջինս ձգտում է վերացնել այս տարածքներում հայկական մշակույթի ցանկացած հետք:

Ուստի, պահպանելով մեր մշակութային ժառանգությունը, մենք ասում ենք, որ եղել ենք այստեղ պատմության ամբողջ ընթացքում և որ ոչինչ չի կարող ջնջել իրականությունը, որը փորագրված է խաչքարերի և վանքերի պատերի վրա:

Մենք ասում ենք, որ մենք հայ ենք, և սա մեր բնակության վայրն է ՝ հիմնված մշակութային ժառանգության վրա, որն ապացուցում է մեր գոյությունն ու ներկայությունը տվյալ տարածքում

Առաջին հերթին, Հակոբավանքը Արցախի ամենահին մշակութային եւ կրոնական հուշարձաններից է, որը հիմնադրվել է 7-9 դարերում:

Երբևէ հայկական ամենահին խաչքարի պատվանդանը հայտնաբերվել է արևելյան եկեղեցու հարավ-արևմտյան անկյունում և, անշուշտ, այստեղ բացահայտելու դեռ շատ բան կա։ Պատմության նման զարդը անտեսելը պարզապես հանցագործություն է:

Ցավոք, վանական համալիրը հարյուրավոր տարիներ չի վերանորոգվել, և այդ իսկ պատճառով վանքի հետագա գոյությունը հսկայական հարցականի տակ է: Արցախի մշակութային, կրթական և հոգևոր այս կենտրոնը, որն ավելի հին է, քան Գանձասարի վանական համալիրը, հրատապ ուշադրության կարիք ունի:

Վանքն իր ողջ պատմությամբ ունի հսկայական ներուժ`ակտիվացնելու Արցախի սոցիալական և մշակութային կյանքը, հատկապես նախորդ տարվա սարսափելի իրադարձություններից հետո, որոնք հիմնովին ցնցեցին մեր ամբողջ ազգը

Հակոբավանքի վանական համալիրի հոգևոր կառուսցների փաստացի վերակառուցումը կտևի 2 -ից 3 տարի: Հավաքված միջոցները փուլ առ փուլ կհատկացվեն իրականացնող թիմին`վերակառուցման շարունակականությունն ապահովելու նպատակով

Իրականացնող թիմը պարտավոր է ամսական կտրվածքով դոնորներին ներկայացնել ծրագրի ընթացքի և ֆինանսական ծախսերի հաշվետվություններ: Մենք նաև կապահովենք հաշվետվողականությունը`տեղեկացնելով հանրությանը ծրագրի բոլոր ձեռքբերումների մասին` տեղեկագրերի և մեր սոցիալական էջերի միջոցով